• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
23/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Փառք քեզ Տեր ամեն բանի համար, որովհետև ես հաշտ եմ իմ հայրերի և եղբայրների ու քրոջս հետ լինել կալանքի և խաչի ճանապարհում և մնալ Քեզ հետ, քան ուրացողների հետ բաժին ունենալ»․ Բագրատ Սրբազան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
23/07/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Փառք քեզ Տեր ամեն բանի համար, որովհետև ես հաշտ եմ իմ հայրերի և եղբայրների ու քրոջս հետ լինել կալանքի և խաչի ճանապարհում և մնալ Քեզ հետ, քան ուրացողների հետ բաժին ունենալ»․ Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․

«30 տարի անց… Այսօր լրացավ քահանայական ձեռնադրությանս 30-րդ տարեդարձը… «ազատ ու անկախ» Հայաստանի կալանավայրերից մեկում։ Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ կհասնեմ այս հանգրվանին։ Սակայն, մյուս կողմից էլ ներկայիս աղետի՝ բոլոր առումներով աղետի պայմաններում, չէի էլ կարող պատկերացնել այլ վայրում գտնվելս։ Դեռ 1988թ.-ից 17-ամյա երիտասարդ լինելով պայքարել ու կռվել եմ ազատ, անկախ, ինքնիշխան, իր ազատագրված Արցախով՝ մեծ և հզոր, ազգերի շարքին վեհորեն քայլող Հայաստանիս համար։

1995թ.-ին Սուրբ Էջմիածնի Սուրբ Սեղանի առջև օծվելով ՊԱԿ-ի բանտերում նահատակված Բագրատ արք. Վարդազարյանի անունով՝ ուխտեցի ծառայել Աստծո փառքի և իմ համբուրելի ժողովրդի շահի համար, ում սիրել եմ իմ կյանքից առավել։ Խոնարհվել եմ ու ուխտել ամեն բանի համար փառք տալ իմ հարուցյալ և հաղթանակած Տիրոջը՝ անխտիր բոլոր հանգամանքներում և պարագաներում։ Գործել եմ սխալվելով, մեղքերով, անկումներով և փորձություննեորվ և այդ բոլորը համարել եմ իմը և միայն իմը։ Իսկ յուրաքանչյուր ամենափոքրիկ իսկ հաջողություն համարել եմ Աստծունը և Իր պարգևը։ Հաջողվել է կամ ոչ՝ իմ դատավորը Աստված է և պատմությունը։

Այսօր հետահայաց քննությամբ՝ ես ապրում եմ գողացված կենսագրության և պատվի, փշրված երազների և աղճատված տեսիլքի, կորսված Արցախ պաշտելի Հայրենիքիս և բզկտված ու բզկտվող Հայաստան աշխարհիս իրականության մեջ՝ թշնամական բանտերում գտնվող եղբայրներիս անարգանքով, բազմահազար նահատակ եղբայրներիս ու հայրերիս արյան դիմաց գլխահակ, անհայտության մեջ գտնվող զավակների վերադարձի անորոշությամբ պատված, վիրավոր ընկերներիս դիմաց՝ անպատասխան, ծանր բեռի տակ կքած ժողովրդի մոլորված ու խաբված հոգեվիճակին անարձագանք։

Ճշմարտությունը բռնաբարված է, արդարությունը՝ կողոպտված, սերը՝ քայքայված, հավատքը՝ խոցված, հույսը՝ բեկված։ Այս բոլորով հանդերձ չի մեռել մեր կամքը, անսասան հավատքը, չեն կարող սպանել մեր ձգտումներն, իղձերն ու երազները կերտելու և վերածնելու, ապաքինելու և վերստին կենսավորելու մեր Մոր՝ Մայր Հայաստանի կյանքն ու ընթացքը, և որ մեր կյանքից անպայման ու անխուսափելիորեն «կհալչի մեղքը, կհալածվեն դևերը, կջնջվեն հանցանքները, կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, կբժշկվեն հարվածները, կվերանա ապականությունը, կչքանա տխրությունը, կփախնի խավարը, կմեկնի մեգը, կմերժվի մառախուղը, կփարատվի մռայլությունը, կվերանա մութը, կգնա գիշերը, կցրվի տագնապը, կչքանա չարիքը, կհալածվի հուսահատությունը… կթագավորի Աստծո ամենակարող ձեռքը»։

Ո՛վ Տեր, ինչպես 30 տարի առաջ որպես մի 24-ամյա երիտասարդ ամբողջությամբ մերկացած բացականչեցի, այսօր ևս, արդեն 54-ամյա բազում ճանապարհներով Քո իսկ ամենախնամ ձեռքով առաջնորդված անարժան ծառա նույնությամբ կրկնում եմ. «Տերն է իմ լույսը և իմ կյանքը, ես ումի՞ց եմ երկյուղելու, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու»։ Փառք քեզ Տեր ամեն բանի համար, որովհետև ես հաշտ եմ իմ հայրերի և եղբայրների ու քրոջս հետ լինել կալանքի և խաչի ճանապարհում և մնալ Քեզ հետ, քան ուրացողների հետ բաժին ունենալ։ Քեզ եմ հանձնել իմ անձը ու չեմ զղջացել՝ Աստված իմ և Թագավոր իմ, Կյանք իմ և Ապավեն իմ, Հույս իմ և Վստահություն իմ՝ Հիսուս Քրիստոս Աստվածդ ամենքի։ Այո՛, ես անսակարկ և անհողդողդ հավատում եմ և ապրում եմ Հոգևոր Հայաստանի, Տաճարի և Եռագույնի Հաղթանակով։ Եվ այդ Հաղթանակն այլընտրանք չունի…»։

Tags: Սրբազան ՊայքարTribune.amբանտԵկեղեցիԲագրատ Սրբազան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան
Քաղաքականություն

«Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ». Փաշինյան

23/07/2025
Բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ. Կառավարության արձագանքը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանի որոշմանը
Քաղաքականություն

Periodista Digital կայքի հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ. ՀՀ կառավարություն

23/07/2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
Քաղաքականություն

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

23/07/2025
«Կառավարությունը պարտավոր է կատարել ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանի որոշումը, որը ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն է». Տարոն Սիմոնյան
Իրավունք

«Կառավարությունը պարտավոր է կատարել ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանի որոշումը, որը ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն է». Տարոն Սիմոնյան

23/07/2025
«Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը». Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը
Իրավունք

«Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը». Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը

23/07/2025
«Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու». ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

«Փոխըմբռնման հուշագիր՝ Թրամփի կամրջի տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ». Periodista Digital-ի գաղտնազերծած փաստաթուղթը, ըստ որի՝ Փաշինյանը Սյունիքը զիջել է ԱՄՆ-ին

23/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

3
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

3
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան

«Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ». Փաշինյան

23/07/2025
Բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ. Կառավարության արձագանքը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանի որոշմանը

Periodista Digital կայքի հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ. ՀՀ կառավարություն

23/07/2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

23/07/2025
«Կառավարությունը պարտավոր է կատարել ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանի որոշումը, որը ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն է». Տարոն Սիմոնյան

«Կառավարությունը պարտավոր է կատարել ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանի որոշումը, որը ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն է». Տարոն Սիմոնյան

23/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.