Պարոն Աբազյանի հետ երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում ենք աշխատել, գործընկերային հարաբերություններ ունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուղղորդո՞ւմ է իրեն:
«Բացի այդ, մեր հարաբերություններն ուղղված են մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը՝ հաշվի առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհայտ կորածների այդ հանձնաժողովի ղեկավարը: Միայն այդ շրջանակներում ենք շփվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Սամվել Շահրամանյանին «կուրացիա» է անում անձամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ում վրա դրված է Շահրամանյանին չեզոքացնելու պատասխանատու գործը: Դժվար է ասել, թե Աբազյանն ինչ է խոստացել Շահրամանյանին և ինչով է նրան պահում «կոնտրոլի» տակ, բայց արցախյան շրջանակները համարում են, որ Արցախի նախագահը սխալ ճանապարհով է գնացել եւ հրաժարվել է իր պաշտոնական պարտականությունները կատարելուց: