Եվ ինչ է իրականում նշանակում այս ամենը: Պարոն Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելի շատ խոսեն, քան՝ բառերը: Այս մասին գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
«Հետաքրքիր է, որ ձեր «խաղաղասիրական պատմությունը» խուսափում է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն տարրից՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգումից:
Եթե ՀՀ-ն իսկապես շահագրգռված է իր հարևանների հետ խաղաղության հաստատմամբ, ինչու եք դուք հրաժարվում Ձեր Սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կոչվող տարածքների նկատմամբ հավակնություններից հրաժարվելու գործընթաց սկսել»,- գրել է Հաջիզադեն: