Չինական «Գուանչա» թերթի ընթերցողները քննադատական մեկնաբանություններ են թողել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկածի տակ է դրել Մակրոնի հայտարարությունները Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ՝ դրանք որակելով անլուրջ։
«Մակրոնը միշտ սիրել է քաղաքական շոուներ կազմակերպել միջազգային ասպարեզում ։ Թվում է, թե դա այն ամենն է, ինչի նա ընդունակ է», — գրել է ընթերցողներից մեկը։
«Եվրոպայում այժմ իշխանության գլուխ կանգնածները պարզապես ծաղրածուներ են», — նշել է մեկ այլ ընթերցող։
«Մակրոնը քամելեոն է, զուրկ որևէ անհատականությունից կամ քաղաքական հեղինակությունից», — քննադատել է նա։
Մի շարք մեկնաբանություններում նաև արտահայտվել է կարծիք, թե Եվրոպական միությունը չունի միասնական ու արդյունավետ քաղաքական գիծ Ռուսաստանի ուղղությամբ։
Վերջին շրջանում ԵՄ որոշ առաջնորդներ հրապարակային հայտարարություններ են անում Մոսկվայի հետ երկխոսության վերականգնման անհրաժեշտության մասին։ Հունվարին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոսել է հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին՝ Ռուսաստանը բնութագրելով որպես եվրոպական երկիր։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես կոչ էր արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մակրոնի հայտարարությունները գնահատել է որպես հրապարակային քայլ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կապերի վերականգնմանը, սակայն ընդգծել է, որ հնարավոր գագաթնաժողովը պետք է լինի միմյանց դիրքորոշումները հասկանալու փորձ, այլ ոչ թե միակողմանի գնահատականների ներկայացում։

















