Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը եւ, մասնավորապես, Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը, եւս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այո, այս փուլում ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան։
Սակայն ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել եւ դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։
Ի դեպ կամ տգետ էին, կամ էլ մանիպուլյատիվ ՇՀԿ լիիրավ անդամությանը դիմելու փաշինյանական հիմնավորումները, որոնք նա հնչեցրեց օգոստոսի 16-ին, ասելով, թե ՇՀԿ-ն մտադրված է վերացնել դիտորդի կամ ասոցիացված անդամի կարգավիճակները։
Իրականում, երեկ Չինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրով այդ կազմակերպությունն ընդամենը միավորել է այդ երկու ստատուսները եւ այսպիսով արժեզրկել նաեւ Բրյուսելի չինովնիկների համար նախատեսված նիկոլական կուտը։
Իսկ թե ինչո՞ւ այդ նույն հռչակագիրը, անդրադառնալով այլ տարածաշրջաններին՝ Աֆղանստանից մինչեւ Գազա, չի անդրադարձել Հարավային Կովկասին և հայ-ադրբեջանական գործընթացին, առանձին վերլուծության հարց է»,- գրելէ նա: