• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

«Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս». Վարդան Օսկանյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
14/03/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Փաշինյանի փորձերը՝ նսեմացնելու պատմական պնդումները և վերաշարադրելու պատմությունը, չեն ծառայում ազգային շահերին, այլ խարխլում են դրանք». Օսկանյան
0
SHARES
13
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս» վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական իշխանության պահպանման, ևս մեկ անգամ բացահայտեց իր քաղաքական անկարողության, ռազմավարական կարճատեսության և կապիտուլյացիայի ապշեցուցիչ պատրաստակամության ամբողջ չափը նրանում, ինչը կարելի է միայն որակել որպես ժամանակակից հայկական դիվանագիտության ողբերգական նադիր (ծայրահեղ անկման շրջան)։

Նրա վերջին հայտարարությունը, որը ներկայացնում է Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտը, չպետք է շփոթել դիվանագիտական ​​ձեռքբերման հետ։ Դա, ըստ էության, ամենահստակ խոստովանությունն է, որ Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ ամբողջությամբ զիջել է հայկական ազգային շահը։

Եկեք սկսենք բացահայտ, աններելի բացթողումներից, որոնք այս խայտառակության հիմքն են: Ինչպես հաղորդվել է, համաձայնագրում չի նշվում Հայաստանի ինքնիշխան, սակայն այժմ օկուպացված տարածքներից Ադրբեջանի դուրս գալու մասին: Այն ոչինչ չի ասում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման մասին, ոչ էլ ընդունում է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայ բնակչության ծանր վիճակը կամ հաստատում նրանց վերադարձի իրավունքը։ Սրանք զուտ անտեսումներ չեն, դրանք դիտավորյալ բացառումներ են, ինչը հավասարազոր է ազգային հիմնարար մտահոգություններից հրաժարմանը:

Փաշինյանն այս խլացուցիչ լռությունն արդարացնելու նույնիսկ նվազագույն փորձ չի անում: Հակամարտության բուն էությունը մի կողմ է դրված, կարծես այն անկարևոր է», — գրել է Օսկանյանը:

Նրա կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունների համաձայն՝ Հայաստանը երկու վերջնական զիջման գնաց, և այժմ համաձայնագիրը «պատրաստ է ստորագրման»։

«Բայց ո՞ւմ համար է պատրաստ: Պատրաստ է, գուցե, Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հասել է տարածքային ու քաղաքական շոշափելի ձեռքբերումների ռազմական ագրեսիայի ու դիվանագիտական ​​ճնշման միջոցով։ Այն, ինչ ձեռք է բերվում այս գործարքով, խաղաղություն չէ, դա Հայաստանի՝ ենթակայության մեջ ընկնելու պաշտոնական ծածկագրումն է։ Այն պարգևատրում է ուժի կիրառման համար, օրինականացնում է պատերազմական ավարը և Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերվում է որպես ադրբեջանական պահանջների ցանկի սակարկելի կետ:

Եվ այնուհանդերձ, նույնիսկ ինքնանվաստացման այս ակտը կարող է վերջնականություն չբերել: Այժմ հնարավոր է երկու սցենար, որոնցից յուրաքանչյուրն ավելի մութ է, քան նախորդը: Առաջինի դեպքում Ադրբեջանը, ունենալով հայկական գրավոր զիջումներ, կարող է ընդհանրապես չստորագրել փաստաթուղթը: Փոխարենը, նա կարող է նախընտրել սպասել՝ վստահ լինելով, որ Հայաստանը միակողմանիորեն կիրականացնի համաձայնեցված միջոցառումները, ինչպիսիք են Սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:

Երկրորդ սցենարով Ադրբեջանը կարող է արարողակարգային մակարդակով ստորագրել փաստաթուղթը, բայց հետաձգել վավերացումը խորհրդարանում, ինչպես Թուրքիան արեց 2010-ին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների դեպքում: Այս մարտավարությունը Բաքվին թույլ կտա շարունակել ճնշում գործադրել՝ հայկական հետագա զիջումներ կորզելով «չկատարված պարտավորությունների» պատրվակով: Այդ ցավալի դրվագը (հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված-խմբ.) պետք է մշտապես դաջվեր հայկական դիվանագիտության հիշողության մեջ։ Փոխարենը Փաշինյանի օրոք մենք ականատես ենք լինում այդ նվաստացման գրեթե ճշգրիտ վերարտադրությանը։ Հերթական անգամ Հայաստանը մեծ զիջումներ է առաջարկում սկզբում, մինչդեռ իր գործընկերն իրեն իրավունք է վերապահում հետաձգել իրականացումը, պահանջել ավելին և, ի վերջո, հեռանալ, եթե հայկական կողմից դիմադրություն առաջանա:

Անկախ նրանից, թե որ ուղին կընտրի Ադրբեջանը, արդյունքը նույնն է՝ հայկական արժանապատվության, ինքնիշխանության և անվտանգության շարունակական քայքայում: Առավել տագնապալի տարրերից է օտարերկրյա ճնշումների ներքո սահմանադրական փոփոխությունների հեռանկարը, մի գործողություն, որը մոտ է քաղաքական ինքնաոչնչացմանը: Դա ոչ այլ ինչ է, քան ազգային ինքնասպանություն: Հենց այն միտքը, որ Հայաստանը կարող է վերաշարադրել իր հիմնարար օրենքները՝ ագրեսոր պետության նախապայմանները բավարարելու համար, ժամանակակից պատմության ամենավատ հետկոնֆլիկտային հաշտեցման աղետների մռայլ արձագանքն է:

Եթե ​​այս համաձայնագիրը ստորագրվի, այն չի ազդարարի խաղաղության նոր դարաշրջանի արշալույսը: Ավելի շուտ, կազդարարի Լեռնային Ղարաբաղի երկար ու ողբերգական պատմության հայկական գլխի պաշտոնական ավարտը։ Սա երկխոսության և հաշտեցման միջոցով ձեռք բերված խաղաղություն չէ. դա խաղաղություն է, որն իրականացվում է հարկադրանքի, անհավասարակշռության և ռազմավարական վակուումի միջոցով: Այն կստորագրվի ոչ թե արժանապատվորեն, այլ հրաժարումով, գուցե նույնիսկ հուսահատությամբ:

Եվ թող պատրանք չլինի. Ադրբեջանը դա հիանալի հասկանում է։ Նրանք գիտեն, որ պայմագիրը չեն կնքում հայ ազգի հետ: Նրանք պայմանագիր են կնքում Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական լոյալիստների նեղ շրջանակի հետ, որոնց գերակա մտահոգությունը ոչ թե ազգային ամբողջականությունն է, այլ անձնական գոյատևումը։ Այսքան քչի համար այսքան շատ բան զիջելով՝ Փաշինյանը կարող է ապահովել (Ալիևի-խմբ.) ստորագրություն, բայց ո՛չ խաղաղություն, ո՛չ անվտանգություն և, իհարկե, ո՛չ պատմության ներում», — գրել է Օսկանյանը։

Tags: ՓաշինյանկապիտոիլյացիաՀՀ ԱԳ նախարարվարպետաց դասՀայաստն-ԱդրբեջանTribune.amվարդան օսկանյանխաղաղություն

Recent Posts

  • Պատերազմ Եվրոպայի հետ. ԶԼՄ-ները սարսափել են Զելենսկու հանդուգն որոշումից
  • Քյաբաբանոցները դեռ չեն պետականացնում, բարեբախտաբար․ Նարեկ Կարապետյան
  • Ավտոմատ դռների արանքում սեղմված 5 տարեկան տղան մահացել է՝ 5 օր անց
  • Ռուսաստանը Ուկրաինայի ամբողջականության միակ երաշխավորն էր. Պուտին
  • Կդառնա թիրախ․ Իրանը զայրացած է Զելենսկու երեկվա պոռթկումից

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.