ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ վարելուց Պարոնյան խաչմերուկում կաթվածահար իրավիճակ է ստեղծել:
Մեծաթիվ ոստիկանական ուժերի ուղեկցությամբ ավանդույթ դարձած հեծանվարշավի հետևանքով Փաշինյանը խաթարում է շտապօգնության մեքենայի աշխատանքը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանը կանգնեցնում շտապօգնության մեքենան, որ վարչապետը անցնի, այն դեպքում, երբ շտապօգնության մեքենայի լույսերը վառվում են, ինչը նշանակում է, որ մեքենայում կա մարդ, ում վիճակը ծանր է, սակայն այս ամենը հաշվի չի առնվում Նիկոլ Փաշինյանի կողմից: