ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին ստորագրել է երկու առանձին որոշում՝ պետական համակարգում կադրային փոփոխությունների վերաբերյալ։
Առաջին որոշմամբ, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի հիմքով, 2026 թվականի փետրվարի 24-ից պաշտոնից կազատվի Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը։
Մյուս որոշմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, 2026 թվականի փետրվարի 16-ից պաշտոնից կազատվի Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Յուրիկի Եղիազարյանը։
Որոշումներում պաշտոնանկությունների պատճառների մասին լրացուցիչ պարզաբանումներ չեն ներկայացվում։

















