Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից; Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
««Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի Ֆեյսբուքյան էջի վերաբերյալ ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների հարցումների`
Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից, այնպես, ինչպես վախենում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Սա խոսում է նրա մոտալուտ ձախողման մասին։
Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր կազմակերպված հարձակման դեմ և բարձրացնելու ենք մեր ձայնը բոլոր հարթակներով։ Մենք շուտով կլուծենք այդ խնդիրը»,-գրել է նա:

















