• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
07/09/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Փաշինյանի վարկանիշը նվազել է, Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը՝ բարձրացել. IRI հարցումը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
22/07/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Ինչո՞ւ է Փաշինյանը դեմոնիզացնում Քոչարյանին»․ Սուրեն Սուրենյանց

Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 49 տոկոսը, վստահ է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները։ Դրանց համաձայն հայաստանցիների միայն 36 տոկոսն է կարծում, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Այս մասին գրում է «Ազատությունը»:

Հետազոտության համաձայն՝ վերջին 9 ամիսներին՝ 2024-ի սեպտեմբերից ի վեր, այս ցուցանիշը նվազել է 10 տոկոսով։ Հայաստանում տիրող կացության հանդեպ առավել լավատեսորեն են տրամադրված տարեցները։ 56-ից բարձր տարիքային խմբում հարցվածների 43 տոկոսն է վստահ, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ թոշակառուների շրջանում այս ցուցանիշն էլ ավելի բարձր է՝ 47 տոկոս։ Փոխարենը,18-ից 35 տարեկան հայաստանցիների 54 և միջին տարիքի քաղաքացիների 52 տոկոսը կարծում է, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ չի գնում։

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա ամենաբարձր վարկանիշն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝13 տոկոս։ Միջազգային հանրապետական ինստիտուտի նախորդ հարցման համեմատ Փաշինյանի վարկանիշը նվազել է երեք կետով։ 2024 թվականին նրան վստահում էր հայաստանցիների 16 տոկոսը։

2025-ի հունիսին իրականացված հարցման համաձայն երկրորդ տեղում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ 5 տոկոսով, երրորդն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Նրա վարկանիշը հունիս ամսվա տվյալներով 4 տոկոս էր՝ նախորդ տարվա սեպտեմբերին արձանագրված երկու տոկոսի համեմատ։

Ըստ հարցման՝ նվազել է նաև ՔՊ-ի վարկանիշը

IRI-ի հարցման համաձայն նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17 տոկոսը, նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։

Չորս տոկոսով երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է, հարցվածների ևս երկու տոկոսը որևէ քաղաքական ուժ հիշատակելու փոխարեն նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը։

Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, սակայն, քաղաքական որևէ գործչի կամ կուսակցության հանդեպ վստահություն չի տածում։ Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում։ Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա հարցվածների 28 տոկոսը պնդում է, որ դրանց չի մասնակցի,12 տոկոսը պատրաստվում է քվեաթերթիկն անվավեր դարձնել, ևս 22 տոկոսն էլ ընդհանրապես դժվարացել է պատասխանել, թե ինչ է անելու։

Ինչ վերաբերում է երկրում գործող ինստիտուտների հանդեպ վստահությանն, ապա առաջին տեղում են բանակն ու եկեղեցին։ Զինված ուժերին ամբողջությամբ կամ մասամբ վստահում է բնակչության 72, իսկ Հայ Առաքելական եկեղեցուն 58 տոկոսը։ Նախորդ հարցման համեմատ, ի դեպ, եկեղեցու վարկանիշն աճել է 10 տոկոսով։ Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է 18-ից 35 տարեկան հայաստանցիների շրջանում՝ ավելի քան 70 տոկոս։

Վարչապետի աշխատակազմին լիովին կամ մասամբ վստահում է բնակչության 38, դատարաններին 31, իսկ Ազգային ժողովին ընդամենը 24 տոկոսը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով անցկացված հարցման հեղինակները նաև փորձել են պարզել, թե որոնք էին, ըստ Հայաստանի քաղաքացիների, կառավարության գլխավոր ձեռքբերումները վերջին վեց ամիսների ընթացքում։ Հարցվածների 11 տոկոսը նշել է ճանապարհաշինությունը, 9 տոկոսը՝ խաղաղության պահպանումը, 7 տոկոսը՝ դպրոցների և մանկապարտեզների վերանորոգումը։ Հարցվածների ամենամեծ խումբը՝ 42 տոկոսը, սակայն, համոզված է՝ վերջին վեց ամիսներին Փաշինյանի կառավարությունը որևէ ձեռքբերում չի ունեցել։

Tags: վարկանիշհայաստան դաշինքՆիկոլ ՓաշինյանTribune.amՔՊՌոբերտ քոչարյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Արմեն Գրիգորյանն ու Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդականը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությունը
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդականը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությունը

05/09/2025
Վեհափառն ընդունել է Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1.700-ամյակին նվիրված համաժողովի մասնակիցներին
Հասարակություն

Վեհափառն ընդունել է Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1.700-ամյակին նվիրված համաժողովի մասնակիցներին

05/09/2025
«Փաշինյանի փորձերը՝ նսեմացնելու պատմական պնդումները և վերաշարադրելու պատմությունը, չեն ծառայում ազգային շահերին, այլ խարխլում են դրանք». Օսկանյան
Քաղաքականություն

«Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները». Օսկանյան

05/09/2025
«Ես հիասթափված եմ նախագահ Պուտինից, կրճատելու եմ նրան տված 50 օրը». Թրամփ
Քաղաքականություն

Թրամփը մեղադրել է եվրոպացիներին Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար

05/09/2025
«Եթե գործող Սահմանադրությամբ ինքը վարչապետ չէ, բա ո՞վ է, ուզուրպատո՞ր, արդեն ընդունո՞ւմ է». Արծվիկ Մինասյան
Իրավունք

ՍԴ-ն անտեսում է օրենքի պահանջը․ առ այս պահը վարույթ չի ընդունել «ՀԷՑ»-ը խլելու վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցով ընդդիմադիր խմբակցությունների դիմումը

05/09/2025
Տեսեք` Լուկաշենկոն ինչ արեց. ով մասնակցի կեղտոտ ու ավանտյուրիստական խաղին, կդառնա ՌԴ թշնամի. տեսանյութ
Քաղաքականություն

Տեսեք` Լուկաշենկոն ինչ արեց. ով մասնակցի կեղտոտ ու ավանտյուրիստական խաղին, կդառնա ՌԴ թշնամի. տեսանյութ

05/09/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Արմեն Գրիգորյանն ու Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդականը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությունը

Արմեն Գրիգորյանն ու Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդականը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությունը

05/09/2025
Վեհափառն ընդունել է Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1.700-ամյակին նվիրված համաժողովի մասնակիցներին

Վեհափառն ընդունել է Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1.700-ամյակին նվիրված համաժողովի մասնակիցներին

05/09/2025
«Փաշինյանի փորձերը՝ նսեմացնելու պատմական պնդումները և վերաշարադրելու պատմությունը, չեն ծառայում ազգային շահերին, այլ խարխլում են դրանք». Օսկանյան

«Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները». Օսկանյան

05/09/2025
«Ես հիասթափված եմ նախագահ Պուտինից, կրճատելու եմ նրան տված 50 օրը». Թրամփ

Թրամփը մեղադրել է եվրոպացիներին Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար

05/09/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.