Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը 16 օրով կմեկնի արձակուրդ։
Համապատասխան որոշման համաձայն՝ Զարեհ Ջոն Սինանյանին տրամադրվել է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մի մասը՝ 12 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 28-ը ներառյալ։
Միաժամանակ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանին նույնպես տրամադրվել է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մի մասը՝ 12 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 2-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ։
