Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կարևոր քայլ է արվել խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյամը՝ շնորհավորելով բոլորին տեղի ունեցածի կապակցությամբ։
Նա նաև տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 10:00-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա մեկնաբանություններով, իսկ գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ կներկայացնեն նաև այլ գործընկերներ։

















