Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրել է 19 երկիր՝ Հայաստանը, Բահրեյնը, Մարոկկոն, Արգենտինան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, Կոսովոն, Պակիստանը, Պարագվայը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, ԱՄԷ-ն, Ուզբեկստանը և Մոնղոլիան։

















