Փաշինյանը վերանայում է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլև ամբողջ հայկական էությունը. նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա պնդմամբ՝ ՀՀ վարչապետը կարծում է, որ պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի, Հայոց ցեղասպանության զոհերի մասին։
«Նա ցանկանում է համոզել հայերին, որ նույնիսկ Հայաստանի եկեղեցին, որը պետականության բացակայության պայմաններում պահել և պահպանել է հայ ժողովրդին, Բյուզանդական կայսրության ժամանակներից օտար գործակալ է եղել», – ասել է պատգամավորը։