Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն է ունենում նաև Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։
«Սա շատ դրական ազդեցություն ունի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վրա, քանի որ մեր անկախությունից ի վեր առաջին անգամ մենք երկաթուղային կապ ունենք Ռուսաստանի հետ», — հայտարարել է Փաշինյանը։

















