ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։
Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ նշանակումը կատարվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մասի և 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա։
Որոշմամբ Դավիթ Վարդանի Մաթևոսյանը նշանակվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։

















