ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։ Նշանակումը կատարվել է օգոստոսի 14-ին ստորագրված N 724-Ա որոշմամբ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

