ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին և ընտրողներին, որոնք պնդում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ է արել անձամբ դիմել իրեն։
«Ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,– գրել է Փաշինյանը Telegram-ի իր ալիքում՝ հրապարակելով նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն՝ nikolpashinyan@gmail.com։

