Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին, «Ազատության»-ը փոխանցել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Խոսնակի փոխանցմամբ՝ Փաշինյանը Դավոսում կմասնակցի պանելային քննարկումների։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն Դավոսում է, նա այսօր հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ։
Հայաստանի վարչապետի հանդիպումների, այդ թվում՝ Փաշինյան- Ալիև հնարավոր բանակցությունների մասին Երևանը չի հաղորդել։ Նրանց վերջին՝ կազանյան հանդիպում-բանակցությունների մասին էլ նախօրոք չէր հայտարարվել։