Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենայում հրդեհ է բռնկվել, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Այնուհետև վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։