Բավարական եկեղեցում ածխածնի մոնօքսիդով թունավորվածների թիվը հասել է 56-ի, հաղորդում է Bild թերթը: Թերթը հավելում է, որ հիվանդանոց է տեղափոխվել 16 մարդ, որոնցից երկուսը տեղափոխվել են բժշկական ուղղաթիռով։
Կարմիր խաչի տեղական մասնաճյուղը նշում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ թունավորումը առաջացել է ջեռուցիչից. այն ուներ սենսոր, որը անջատում էր սարքը, երբ ածխածնի մոնօքսիդի մակարդակը բարձր էր, սակայն անվտանգության համակարգը խափանվել էր։
Նախկինում հաղորդվել էր 19 վիրավորի մասին: Եկեղեցի են ժամանել հրշեջներ, շտապօգնության մեքենաներ և ոստիկանության անձնակազմեր։

