Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը արձագանքելով Արծվիկ Մինասյանի հարցին՝ հայտարարել է, որ «պատերազմ կլինի, եթե մեզ չընտրեք» ձևակերպման նման հայտարարությունները հանցագործություն չեն, այլ քաղաքական գնահատական։
«Ինչո՞ւ նույն ձևաչափով չենք անդրադառնում, թե ինչի մասին է խոսում ընդդիմությունը, ինչ բառապաշարով։ Ես չեմ մեջբերի, բայց վարչապետն ասել է, որ ընդդիմադիր ուժերը գնում են ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականությամբ, սա նշանակում է, որ գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով, և սա քաղաքական գնահատական է»,- ասաց Գալյանը։
Գալյանը պնդեց, որ ով կլինի իշխանություն, որոշելու է ժողովուրդը՝ ազատ և արդար ընտրությունների հիման վրա, և առաջարկեց նախաձեռնել համատեղ շարք, որով քաղաքացիներին ու քաղաքական ուժերին կհուշվի, թե ինչն է արգելված է, օրինակ՝ ատելության խոսքը կամ խտրականությունը․ «Բոլոր այդ նախաձեռնություններին պատրաստ եմ միանալ»։

















