Բրազիլացի գուշակ և միստիկ Աթոս Սալոմեն, որը հայտնի է իր ճշգրիտ կանխատեսումներով և ստացել է «Կենդանի Նոստրադամուս» մականունը, 2026 թվականի համար ներկայացրել է 10 սարսափելի կանխատեսում։ Այս մասին գրում է բրիտանական Daily Express պարբերականը։
Սալոմեի պնդմամբ՝ առաջիկա տարում հնարավոր է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղղակի բախում՝ տարածքների և ռեսուրսների վերահսկման շուրջ։ Նրա խոսքով՝ հիմնական մարտադաշտերից մեկը կարող է դառնալ Արկտիկան։ Այդ համատեքստում Սալոմեն նաև նշում է, որ Ռուսաստանում կարող է հրապարակվել շուրջ 800 հազար պահեստազորայինների մոբիլիզացիայի մասին հրամանագիր, թեև երկրի Պաշտպանության նախարարությունը նման ծրագրերի մասին պաշտոնապես որևէ տեղեկություն չի հայտնել։
Գուշակի կանխատեսմամբ՝ լարվածության նոր օջախ կդառնա նաև Սահելի շրջանը, որտեղից արևմտյան զորքերը աստիճանաբար դուրս են գալիս, իսկ տարբեր ծայրահեղական խմբավորումներ ուժ են հավաքում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Կարմիր ծովում, իսկ Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կրկին կսկսի աճել։

















