Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության Լուրեր լրատվականին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ»,- հաստատել են կոմիտեից:
Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել:

















