Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Պենտագոնի շենքի ցուցանակը փոխարինել է նորով, որի վրա գրված է գերատեսչության նոր անվանումը՝ Պատերազմի դեպարտամենտ, հաղորդում է դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Մենք ուզում ենք, որ այս դռնով անցնող բոլորն իմանան, որ մենք չափազանց լուրջ ենք վերաբերվում այս կազմակերպության անվանումը փոխելուն», — նշել է Հեգսեթը։
Պատերազմի դեպարտամենտն ԱՄՆ Պաշտպանության նախարարության պատմական անվանումն է։ Գերատեսչությունն այս անունը կրել է ավելի քան 150 տարի՝ 1789-ից մինչև 1947 թվականը։ Սեպտեմբերի սկզբին Դոնալդ Թրամփը որոշել է կրկին փոխել նախարարության անվանումը։ Նախագահն իր մտադրությունը բացատրել է՝ հղում անելով Միացյալ Նահանգների հաղթանակին երկու համաշխարհային պատերազմներում, ինչպես նաև 20-րդ դարի այլ հակամարտություններին։

















