Պետությունների թվայնացման գործընթացը պետք է ածանցվի հասարակության և բիզնեսի համար հարմար լինելուն, այլ ոչ թե հակառակը. այս մասին Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թվային հասարակություն և զարգացած տնտեսություն կառուցելու համար որոշել ենք նախևառաջ մեր թվային ճարտարապետությունն ամրագրել երկու սկզբունքների վրա՝ վստահություն և անվտանգություն: Թվային գործընթացները պետք է լինեն պարկտիկ, արդիական և օգտակար մարդկանց ու բիզնեսի համար: Իսկ եթե սա տեղի չի ունենում, ուրեմն սա ոչ թե թվայնացում է, այլ դրա իմիտացիա, ինչն իհարկե անօգուտ է: Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական թվայնացում», – ասել է վարչապետը:
Նրա համոզմամբ՝ հարկավոր է ոչ թե մասնակի թվայնացում անել, այլ ստեղծել այնպիսի ծառայություններ, որոնք կհամապատասխանեն մեր քաղաքացիների և բիզնեսի կենսական նշանակություն ունեցող կարիքների բավարարմանը և օպերատիվ արձագանք կապահովեն կարևոր իրադարձություններին:
«Թվայնացման ձևաչափին անցում կատարելու գործընթացում անհրաժեշտ են հուսալի, ամբողջական և հուսալի տվյալներ: Դա թույլ կտա պարզեցնել քաղաքացիների և բիզնեսի փոխգործակցությունը պետական մարմինների հետ՝ գործընթացը դարձնելով ավելի հարմար, արդյունավետ և անվտանգ», – ասել է Փաշինյանը:
Նա նաև ընդգծել է, որ տվյալների վստահելի պահպանման կոնցեպտն առանցքային կարևորություն ունի Հայաստանի թվային ձևափոխման գործում: