Քանի որ մենք ապրում ենք նիկոլյան ռեժիմի Հայաստանում, որտեղ դատարանները ճզմված են Նիկոլի անձնական կրունկի տակ, ահա այս դատական նիստերը վերածում են դատական քաղաքական ֆարսի և հաշվեհարդարների. Արմեն Աշոտյանի գործով դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ իրազեկել են բոլոր միջազգային կառույցներին, որ այն, ինչ կատարվում է Արմեն Աշոտյանի հետ, միջազգային բոլոր կոնվենցիաներով նաև մարդու խոշտանգում է։ Զոհրաբյանն ընդգծեց, որ այստեղ ընդդիմադիր դաշտն անելիք ունի.
«Մենք պետք է բռնենք միջազգային կառույցների կոկորդից, պիտի նրանց ամեն օր խեղդենք, այդ կառույցները տուրերի համար չեն, էդ կառույցները նրա համար են, որ դուք թքեք ԵԽ-ի ճակատին, ասելով, որ՝ ինչ է մի հատ դիակ էլ եք ուզում էստեղից դուրս գա»:
Վերջում հավելեց. «Այս դատարնում է, որ հնչեց՝ «չկա կասկած, բայց կա մեղադրանք», այս ձևակերպումը իրավաբանության թաղումն է»։