Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 10-14-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 10-ին և 11-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-8 աստիճանով, 12-14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում փետրվարի 10-12-ը, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրև։ Փետրվարրի 10-ի և 11-ի առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

















