Հանրապետության տարածքում փետրվարի 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ, փետրվարի 13-17-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 13-16-ին գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 13-ի առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևանում փետրվարի 13-ին, 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-15-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։

















