ՆԳՆ-ից հայտնում են, որ արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին առավել օպերատիվ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից գործարկում է Միասնական զանգերի կենտրոնը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը:
Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի․ ՝ նպաստելով քաղաքացիների անվտանգության բարձրացմանը։

















