Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին, 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ին և 6-ին, 8-ի ցերեկն սպավում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, փետրվարի 4-8-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ին և 5-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-8-ը նույնքան կբարձրանա։
Երևանում փետրվարի 4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-ին և 6-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

















