Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևմտյան է` 3-6 մ/վ, փետրվարի 5-9-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում փետրվարի 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-9-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

















