Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի կողմից անցկացված հեռախոսային հարցման համաձայն՝ մարտի 19-ից 22-ը Ռուսաստանի քաղաքացիների 70.1%-ը հավանություն է տվել Ռուսաստանի նախագահի գործողություններին։ Նախորդ ժամանակահատվածի (մարտի 9-15) համեմատ՝ հավանության վարկանիշը նվազել է 1.9 տոկոսային կետով։
Պուտինի վստահության մակարդակը մարտի 19-ից 22-ը կազմել է 75%, ինչը 1.7 տոկոսային կետով ցածր է նախորդ հարցման համեմատ։
«Агентство» հրատարակության տվյալներով՝ երկու վարկանիշներն էլ այս ցուցանիշներից ցածր են իջել միայն 2022 թվականի փետրվարի 20-ին՝ պատերազմից չորս օր առաջ։ Այն ժամանակ հավանության մակարդակը 64,3 տոկոս էր, իսկ վստահության մակարդակը ՝ 67,2 տոկոս։ Պատերազմի ողջ ընթացքում ռեկորդային է դարձել նաև այն հարցվածների մասնաբաժինը, ովքեր հավանություն չեն տալիս Պուտինի գործունեությանը (18,3%) և չեն վստահում նրան (20,1%):

















