Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի համար նախընտրելի կլինի իր նպատակներին հասնել և անվտանգությունն ապահովել քաղաքական և դիվանագիտական մեթոդներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ռուսաստանը հետևողականորեն հավատարիմ է մեր պետության ղեկավարի կողմից բազմիցս հնչեցված տեսակետին, որ մեզ համար նախընտրելի կլինի մեր նպատակներին հասնելը և մեր անվտանգությունն ապահովելը քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», – ասել է Պեսկովը: