Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կամ վարչապետ Միխայիլ Միշուստինը հնարավոր է մասնակցեն ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին (COP29), որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևը։
«Ես նախագահի հրամանագրով ղեկավարում եմ Ռուսաստանի պատվիրակությունը, բայց այս տարի հուսանք, որ կա՛մ նախագահը, կա՛մ կառավարության նախագահը ներկա կլինեն։ Ադրբեջանը ռազմավարական կարևոր գործընկեր է, և ես, իհարկե, կցանկանայի, որ կարգավիճակն ավելի բարձր լինի, որ բացմանը լինի կա՛մ նախագահը, կա՛մ կառավարության նախագահը, իսկ հետո բանակցությունների հիմնական մասը ես կհասցնեի իր տրամաբանական ավարտին», – ասել է Էդելգերիևը՝ Ռուսաստանի բնապահպանական ֆորումի շրջանակներում։