Նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի 28 նոր դեսպանների, այդ թվում` ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Կրեմլի պալատի Ալեքսանդրյան սրահում:
Պուտինին իրենց հավատարմագրերը կհանձնեն նաև Ադրբեջանի, Արգենտինայի, Իտալիայի, Իսպանիայի, Նոր Զելանդիայի, Իռլանդիայի, Դանիայի, Բելգիայի դեսպանները:
Հիշեցնենք, որ օգոստոսին ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վաղարշակ Հարությունյանը հետ էր կանչվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գուրգեն Արսենյանը նշանակվել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան: