«ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը, թե իբր ԵՄ-ին դիմում եմ «ՀՀ բարեփոխումներին հատկացվող» աջակցությունը դադարեցնելու համար»,- այս մասին գրում է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է։
Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը», եզրափակում է նա։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ամստերդամը կոչ էր արել ԵՄ-ին անհապաղ դադարեցնել ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը և խորհրդակցություններ հրավիրել հրատապ և կարևոր թեմայով՝ դադարեցնելու ՀՀ իշխանությունների անօրեն գործողությունները.
«Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից: Փաշինյանի կառավարության կողմից քրիստոնյա քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված հարձակումը լրջորեն ոտնահարել է Օրենքի գերակայությունը»։

















