Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը գրում է․
«Հայհոյանքները, կշտամբանքներն ու անվերջ մեղադրանքները որոշ քաղաքական գործիչների համար ժամանակավորապես կարող են հանգստացնել սեփական խղճի ձայնը, սակայն դրանք չեն կարող փոխարինել ճշմարտությանն ու իրականությունը:
Ով պատասխանատվություն է կրում ողջ ժողովրդի առջև, պետք է կամուրջներ կառուցողի դեր ստանձնի, այլ ոչ թե խորացնի բաժանարար գծերը, պառակտի ու ատելություն սերմանի սեփական ժողովրդի մեջ:
Հարգանքը սկսվում է այն պահից, երբ ընդունվում և արժևորվում են սեփական ժողովրդի հավատքն ու եկեղեցին, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը:
Չկա մի մարդ, ով ավելի կամ պակաս մարդ է, քան մյուսները: Քանի դեռ սա պետական մակարդակով չի գիտակցվում, քանի դեռ բարոյականությունն ու հարգանքը ամեն օր ոտնահարվում են, երկիրն ու ժողովուրդը ապաքինում չեն տեսնի»։