Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկ Կիևում ընդունել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգին:
«Գեներալ Քելոգի հետ հանդիպումը վերականգնում է հույսը: Մեզ պետք են ուժեղ համաձայնագրեր Ամերիկայի հետ, իսկապես գործող համաձայնագրեր: Ես հանձնարարել եմ աշխատել արագ և շատ հավասարակշռված։ Տնտեսությունն ու անվտանգությունը միշտ պետք է կողք կողքի լինեն, իսկ գործարքների մանրամասները կարևոր են. որքան լավ են գրված մանրամասները, այնքան մեծ է արդյունքը»,- ասել Զելենսկին իր տեսաուղերձում՝ ամփոփելով ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպումը։
Նրա խոսքով՝ Քելոգի հետ քննարկվել է նաև իրավիճակը ռազմաճակատում, Ռուսաստանում պահվող բոլոր գերիներին ազատ արձակելու, ինչպես նաև անվտանգության երաշխիքների հստակ համակարգի անհրաժեշտությունը: