• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
05/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
18/02/2025
/ Իրավունք, Լրահոս
0
Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2024 թվականի աշխատանքները: Հայտնում են ՔԿ-ից:

Նիստում զեկույցով հանդես են եկել Կոլեգիայի անդամները, ինչպես նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը ներկայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը։

2024 թվականի ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների վերաբերյալ Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում ստացվել է 3,814 հաղորդում (2023 թվականին՝ 3554), որոնցից 3591-ով նախաձեռնվել է քրեական վարույթ (2023 թվականին՝ 3215)։

Հաշվետու ժամանակահատվածում գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 19,971 քրեական վարույթ (2023 թվականին՝ 19,836), որոնցից 15,635-ը փոխանցվել է նախորդ տարվանից։

Քննված 19,971 քրեական վարույթներից ավարտվել է 3,640-ի կամ 18,2%-ի նախաքննությունը (2023 թվականին՝ 3,146 կամ 15,9%)։ 3,640 քրեական վարույթից 904-ը՝ 1,012 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2023 թվականին՝ 981 քրեական վարույթ՝ 1,185 անձի վերաբերյալ)։

Արման Ասլանյանը նշել է, որ քննված քրեական վարույթների աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա համեմատ ավելի շատ ստացված հաղորդումներով և նախաձեռնված քրեական վարույթներով։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը ներկայացրել է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կազմում գործող 6 վարչության կատարած աշխատանքը:

Վազգեն Ավետիսյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվել է 1923 ակտիվ քրեական վարույթ, որոնց թվում 18-ը՝ սպանության, 12-ը՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, 5-ը՝ զանգվածային անկարգությունների, 76-ը՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 113-ը՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, 760-ը՝ կիբեռհանցագործությունների վերաբերյալ։ Քննվող քրեական վարույթներից 123-ը՝ 301 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալված անձանց թիվը կազմել է 292, իսկ կալանավորված անձանց թիվը՝ 123։ Գլխավոր վարչության ընդհանուր արտադրողականությունը կազմել է 67,7%։

Վազգեն Ավետիսյանը զեկույցի ընթացքում անդրադարձ է կատարել նաև հասարակական հնչեղություն ստացած և իրենցից բարդություն ներկայացնող ավարտված քրեական վարույթներին։  

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրել է Իրավաբանական վարչության և Միջազգային հարցումների ապահովման բաժնի 2024 թվականի աշխատանքները։

Հաշվետու ժամանակահատվածում Իրավաբանական վարչության կողմից մշակվել են Քննչական կոմիտեի գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի մի շարք նախագծեր և ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև մշակվել և իրավասու պետական մարմին է ուղարկվել որոշման 9 նախագիծ։

Միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2024 թվականին քննարկվել է ընդհանուր 662 հարցում, որից 218-ը՝ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված, 444-ը՝ ուղարկված։

2024 թվականի ընթացքում կազմակերպվել է 28 հանդիպում օտարերկրյա մի շարք պետությունների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների և իրավապահ ոլորտի գործընկերների հետ։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն անդրադառնալով Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կատարած աշխատանքին՝ նշել է, որ 2024 թվականի ընթացքում քննվել է 2,553 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3075), որից 73 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 75 քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 29 մլրդ 230 մլն 736 հզր 559 ՀՀ դրամ (2023 թվականին՝ 27 մլրդ 785 մլն 154 հզր 170 ՀՀ դրամ), դրական տարբերությունը կազմել է 1 մլրդ 445 մլն 582 հզր 389 ՀՀ դրամ կամ 5,2%:

Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը ներկայացրել է գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների կատարած աշխատանքները։

2024 թվականի ընթացքում ՀՀ դատախազությունից, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումներից ստացվել է 1․680 քրեական վարույթ, որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ տարածքային ենթակայության։

Գլխավոր վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի մասին 1.140 հաղորդում  (2023 թվականին՝ 559), 2.565 դիմում (2023 թվականին՝ 1.643), քննարկվել և ընթացք է տրվել տարբեր գերատեսչություններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից ստացված 1.508 հարցման և գրության: 

Տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 63,617 հաղորդում, որից 30.653-ը՝  Երևան քաղաքում, իսկ՝ 32.964-ը՝ մարզերում: Ստացված 63.617 հաղորդումներից 52.930-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որից 24,042-ը Երևան քաղաքում, 28.888-ը՝ մարզերում:

2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական վարչություններում և ենթակա ստորաբաժանումներում ընդհանուր քննվել է 178.457 քրեական վարույթ (2023 թվականին՝ 156,830), որից 102.602-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում (2023 թվականին՝ 89.463), իսկ 75.855-ը` մարզային քննչական վարչություններում (2023 թվականին՝ 67.367):

Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը անդրադառնալով կատարված աշխատանքին՝ նշել է, որ գլխավոր վարչությունը ձևավորվել է 2024 թվականի հունվարի 5-ին:

Հաշվետու ժամանակահատվածում Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ստացվել է հանցագործության մասին 338 հաղորդում, որոնցից 303-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տարվա ընթացքում այլ մարմիններից գլխավոր վարչություն է փոխանցվել ևս 60 քրեական վարույթ։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին գլխավոր վարչությունում նախաքննություն է իրականացվել 943 քրեական վարույթներով, որոնցից 565-ը ակտիվ վարույթներ են:

Նշված 565 քրեական վարույթից ավարտվել է 172-ը կամ 30.4%-ը, որից 219 անձի վերաբերյալ 137 քրեական վարույթ կամ ավարտված քրեական վարույթների 79,6%-ը մեղադրական եզրակացությամբ, իսկ մեկը եզրափակիչ ակտով ուղարկվել է հսկող դատախազին։                                                               

2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 5 մլրդ 794 մլն 322 հզր 708 ՀՀ դրամ: Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ ավարտված վարույթներից մեկով հափշտակված պետական գույքը՝ ավելի քան 1,6 մլրդ արժեքով երկու հողամասերը պետությանն են վերադարձվել վարույթով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ քաղաքացիական դատավարության կարգով: Բացի այդ, ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթներից միայն մեկով նախաքննության փուլում արդեն իսկ վերականգնվել է 1 մլրդ 480 մլն ՀՀ դրամ:

Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69․415 հաղորդում, որից 58․085-ով վարույթ է նախաձեռնվել։

2024թ. ընթացքում քննվել է 85.341 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 77,740-ի դիմաց, այսինքն՝ աճել է 7,601 վարույթով կամ 9.7%-ով: 85․341 քրեական վարույթից լուծվել է 63,211-ի ընթացքը (2023 թվականին՝ 63․257)։

Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը 85.341 քրեական վարույթի պայմաններում կազմել է 132 քրեական վարույթ (2023 թվականին՝ 128)։

Հաշվետու ժամանակահատվածում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 44 մլրդ 405 մլն 910 հզր ՀՀ դրամ (2023 թվականին՝ 34 մլրդ 706 մլն 796 հզր)։

2024 թվականի ընթացքում Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կողմից ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 3 մլրդ 399 մլն 909 հզր 110 ՀՀ դրամ գումար, իսկ չավարտված վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 112 հզր ՀՀ դրամ գումար: Ընդհանուր ավարտված և անավարտ վարույթներով վերականգնվել է 4 մլրդ 511 մլն 909 հզր 110 ՀՀ դրամ։

Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Հայկ Երեմյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ծառայողների կողմից կարգապահական խախտումներ կատարելու դեպքերը, ինչպես նաև վերջիններիս կարգապահության ամրապնդման, կարգապահական խախտումների կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքները:

2024 թվականի ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ինքնավար պաշտոն զբաղեցնող 144 անձ (2023 թվականին՝ 159), որոնցից՝

  • 30-ի նկատմամբ նշանակվել է «զգուշացում»,
  • 58-ի նկատմամբ նշանակվել է «նկատողություն»,
  • 51-ի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն»,
  • 1-ի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով»,
  • 4-ի նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում»:

Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը նշել է, որ նախորդ տարի ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև անձնակազմի կառավարման ոլորտում:

Քննչական կոմիտեի ծառայողներին վերաբերող անհատական իրավական ակտերի, ինչպես նաև անձնակազմի կառավարման համակարգի տարբեր գործառույթներից բխող այլ իրավական ակտերի թիվը կազմել է 3109:

Կազմակերպվել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման համար թվով 3 քննություններ, որոնց շրջանակներում ուսումնասիրվել և ամփոփվել են 496 դիմումատուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:

Կազմակերպվել են նաև Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող 592 և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող 24 անձանց  վերապատրաստման, 257 անձանց ատեստավորման, 104 անձանց արտահերթ առաջխաղացման և 119 անձանց բարեվարքության ստուգման, 678 անձանց խրախուսման, 144 անձանց նկատմամբ կարգապահական տույժի կիրառման աշխատանքները:

Կոլեգիայի ընթացքում տեղի է ունեցել քննիչների պարգևատրման արարողությունը.

  • ՀՀ քննչական կոմիտեի «տարվա լավագույն ստորաբաժանում» է ճանաչվել Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունը։
  • Երևան քաղաքի քննչական վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը։
  • Զինվորական քննչական գլխավոր վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել 5-րդ կայազորային քննչական բաժինը։
  • Մարզային քննչական վարչությունների «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Արարատի մարզային քննչական վարչությունը։
  • «Տարվա քննիչ» է ճանաչվել Լոռու մարզային քննչական վարչություն  հատկապես կարևոր գործերով  քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Սուրեն Դանիելյանը։
  • «Տարվա լավագույն քննիչ» է ճանաչվել Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով նախկին ավագ քննիչ, 2025 թվականի փետրվարի 14-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Սարգսյանը։

ՀՀ քննչական կոմիտեի Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ 31 քննիչների երդման արարողությունը։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եզրափակելով 2024 թվականի աշխատանքների ամփոփումները՝ նշել է խնդիրների այն հիմնական ուղղությունները, որոնց անդրադառնալու է առաջիկայում թե մարզային, թե կայազորային քննչական բաժիններ կատարած այցերի ընթացքում:

Արթուր Պողոսյանը հույս է հայտնել, որ 2025 թվականին Քննչական կոմիտեն կարձանագրի դրական արդյունքներ և ընթացիկ տարվա արդյունքներով «լավագույն քննիչ», «լավագույն ստորաբաժանում» անվանակարգերում ընտրվելու համար առավել լայն հնարավորություններ կլինեն:

Ամփոփելով ելույթը՝ Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է, որ այս առարկայական խորհրդակցությանը ներկա են եղել նաև նորանշանակ քննիչները և շեշտել է, որ քննարկումը կարող է ուսուցողական լինել վերջիններիս համար՝ գիտակցելու, թե վերադաս  ղեկավարությունը ինչ պահանջներ է առաջադրելու ենթակա անձնակազմին:

Tags: Tribune.amքկ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք
Քաղաքականություն

«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք

04/07/2025
ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. ՀՌՀ
Հասարակություն

ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. ՀՌՀ

04/07/2025
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Մշակույթ

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

04/07/2025
«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան
Քաղաքականություն

«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան

04/07/2025
«Միասին, մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը». Սամվել Կարապետյան
Իրավունք

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը Վերաքննիչը թողել է անփոփոխ

04/07/2025
Միքայել Սրբազանին էլ, Դավիթին էլ կողմ ենք, ստորագրությունները կան, համոզելու խնդիր չունենք. Լևոն Քոչարյան. տեսանյութ
Քաղաքականություն

Միքայել Սրբազանին էլ, Դավիթին էլ կողմ ենք, ստորագրությունները կան, համոզելու խնդիր չունենք. Լևոն Քոչարյան. տեսանյութ

04/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք

«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք

04/07/2025
ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. ՀՌՀ

ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. ՀՌՀ

04/07/2025
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

04/07/2025
«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան

«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան

04/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.