«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների, եւ այդ նպատակով է առաջնորդը կրկին հագել հեղափոխական կոստյումը եւ հոխորտում թալանը «հատիկառհատիկ» վերադարձնելու, երբեմնի «դուխը չկորցնելու» մասին, դրան են ուղղված հնչող նոր խոստումները: Նաեւ փորձում է կանխել ու ուղղորդել «Ապօրինի գույքի մասին» օրենքի հետ կապված ՍԴ որոշումը, քանի որ այս օրերին բարձր դատարանը մտել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու այդ օրենքով: Եթե քիչ թե շատ օրենքին ծառայող ՍԴ ունենայինք, ապա այդ օրենքն անպայման հակասահմանադրական կճանաչվեր: Երեկ ԱԺ-ում Փաշինյանը սովորականից ավելի ջղաձիգ էր, մեկ հայտարարում էր, թե «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմի համար որեւէ հիմք չկա»:
Հետո ափերից դուրս էր գալիսբղավում, անկանոն շարժումներ անում, մի պահ էլ այնպես ճչաց, որ դահլիճից դուրս լրագրողներին ճեպազրույց տվող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վեր թռավ, աչքերը կլորացրեց, հետո իրեն հավաքեց
շարունակեց խոսքը։ ՔՊ-ում Փաշինյանի պահվածքը ենթադրել է տվել, որ գնում են արտահերթի, քանի որ Ալիեւը չի հրաժարվում Սահմանադրությունը փոխելու պահանջից: Անգամ վարկածներ էին բարձրաձայնում, որ գուցե աշնանը երկուսը մեկում անեն՝ ե՛ւ արտահերթ ընտրություն, ե՛ւ հանրաքվե: Ներկայում օրենքը թույլ չի տալիս նույն օրն անել, բայց դա փոխելը ՔՊ-ի համար խնդիր չէ»: