• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
15/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
15/07/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Խորհրդարանի աշխատակազմը և պատգամավորները պարգևատրվել են․ «Հրապարակ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս կիրակի, առանց տեղեկատվական աղմուկի, գրեթե սուսուփուս, ազատ արձակվեցին անցած ուրբաթ օրը մեծ աղմուկ-աղաղակով ձերբակալված անձինք, այդ թվում՝ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամներն ու համակիրները: Մի խոքսով՝ «հասե՜ք, փրկե՜ք, ահաբեկչական խումբ ենք բռնել» աղմուկով ձերբակալված 7 անձից 5-ը 72 ժամ անց ազատ արձակվեց: Ի դեպ, այս պատմությունը, որն արդեն ստացել է «Սթրայքբոլի գործ» անունը, շատ իրավաբանների կարծիքով, կարող է դասվել անիմաստ ու անհեթեթ, անբովանդակ ու անհասկանալի գործերի համաշխարհային թոփերում: Ի դեպ, հատկանշական էր, որ բանտից ազատ արձակվող տղաներին դիմավորելու գնացած ՀՅԴ-ական գործիչները նկատել էին ևս մեկ անձնավորության, որն ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չուներ, մասնագիտությամբ սանտեխնիկ է, բայց «նա վսյակի» նա էլ էր ձերբակալվել:

Այս անհեթեթ «գործի» հետ կապված՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում մի բավական հետաքրքիր պատմություն էր հիշել, որը, կարծում ենք, չափազանց բնութագրական է. «1890-ականներին Ավստրո-Հունգարիայի քաջարի իրավապահները ձերբակալում են շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցին՝ հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով։ Ի՞նչ էր արել այդ մարդը։ Ամեն օր ինչ-որ անհասկանալի հեռագիր էր ուղարկում Պետերբուրգ ու ստանում նույնքան անհասկանալի պատասխան հեռագիր։ Դե, բնականաբար, դատավորը (անունը, կարծեմ, Մոնբլան Մելքիոր էր) տալիս է երկամսյա կալանք, ու … այդ պատճառով կիսատ է մնում Ստեյնից-Չիգորին շախմատային հեռավար պարտիան։ Ստեյնիցի ծանոթների, ինչպես նաև սանտեխնիկների ձերբակալման մասին տեղեկություններ չեն պահպանվել»։

Այո, իսկապես շատ ուշագրավ պատմություն է ու տեղին հիշված: Ամբողջ ողբերգությունն այն է, որ դա եղել է 19-րդ դարի վերջին, իսկ այն, ինչ կատարվում է հիմա, իրականությունն է, որի մեջ ապրում ենք բոլորս:

Բայց այս պարագայում հարցն այն չէ, թե կոնկրետ որ ընդդիմադիր կուսակցության կամ ուժի հետ էր կապված իրականացվող այդ ֆանտասմագորիան: Բուն հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը հասել են մի նոր «նշաձողի» (իրենց սիրած բառով): Խոսքն այն «նշաձողի» մասին է, որ փաշինյանական իշխանության «իրավապահ» մարմինները Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելու ճանապարհին քրեական «գործ կարելու» համար այլևս շատ չեն չարչարվում, չեն էլ փորձում ինչ-որ քրեորեն պատժելի արարք գտնել, ինչ-որ ապացույցներ, հիմքեր պարզել:

Այսինքն, մարդուն ձերբակալելու, կալանավորելու համար էլ շատ «բանի հետևից» չեն ընկնում: Իրենց մտքով անցե՞լ է, որ անեն, անում են: Արդեն թափով մոտենում են «մտքի հանցագործության» մակարդակին (հազար ողորմի Օրուելին):

Այլևս ոտնահարված ու մոռացված են «հին ձևերը»՝ օրե՜նք, օրինականությո՜ւն, հանցանշա՜ն, ապացո՜ւյց: Թեկուզ սարքովի, թեկուզ հնարովի, բայց գոնե «տակը մի բան դնելու» ջանքերն այլևս «նորաձև» չեն: Փաշինյանի ու ՔՊ-ի քաղաքական շահերն սպասարկող իրավապահները նման բառերն ու, որ ավելի վատ է, հասկացությունները քմծիծաղած ունեն: Պարզ ասած՝ դրանք այլևս կարևոր չեն:

Իսկ կարևոր են նկատում հետևյալ «մեղքերը». Նիկոլ Փաշինյանի դեմ ես խոսե՞լ, դե՞մ ես այս իշխանությանը, Արարատի՞ն ես նայում, այլ ոչ թե՝ Արագածին, դեռ Արցախի մասի՞ն ես խոսում… վե՛րջ, ուրեմն դու մեկն ես, որին պետք է չեզոքացնել, մեկուսացնել, կալանավորել: Առավել ևս, դու Հայ առաքելական եկեղեցու կողքի՞ն ես, սատարում ես, վերջ՝ գնացիր կալանքի…

Ու բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ ո՛չ մեղադրանք կա, ո՛չ ապացույց, ո՛չ հիմնավորում: Այսինքն, որոշակի իմաստով անգամ անիրավությունը բնորոշող հայտնի բռնատիրական ասացվածքն է հնացել, թե՝ «կարևորը՝ մարդ լինի, մեղադրելու հոդված կգտնվի»: Այս առումով էլ Փաշինյանի իշխանությունն ու յուր իրավապահները ակնարկված «նշաձողի» տիրույթում հասել են նոր «բարձունքի», այսինքն՝ «կարևորը՝ մարդ լինի, էլ հոդված-մոդված էլ պետք չի, ձեռաց կձերբակալենք…»:

Արժե, ի դեպ, թեթևակի հիշեցնել, թե ծայր առած ձերբակալություններն ինչ տեղեկատվական աղմուկով էին ուղեկցվում, հատկապես՝ իշխանական քարոզիչների ու քարոզչության կողմից: Նրանք միաձայն «դայլայլում» էին, թե՝ «ահա՜, ահաբեկչություն էր պլանավորվում…»: Ավելին, իշխանության միանգամայն պաշտոնավոր ներկայացուցիչները հայտարարում էին, թե պետք է դադարեցնել ՀՅԴ գործունեությունը, առհասարակ, արգելել բոլոր ընդդիմադիրների գործունեությունը:

Ի վերջո, Փաշինյանն ԱԺ-ում, նյարդային պոռթկում ցուցադրելով, իր ենթականերին հրամայեց, որ ձերբակալեն, «ԱԱԾ պադվալները գցեն» բոլոր ընդդիմադիրներին…

Այսինքն, գնում և ում պատահի՝ բռնում են, ապատեղեկատվական տեռորով հասարակությանը ներշնչում են, թե ցանկացած ձերբակալված հանցագործ է ի սկզբանե, իրավապահներն էլ պարզապես կուրորեն հրահանգներ են կատարում:

«Անմեղության կանխավարկածը» նյարդայնացած ծխում է մի մութ անկյունում:

Ու կապ չունի՝ դու այնտեղ ինչ-որ սթրայքբոլ էիր խաղում, «հրացանը» Վարդավառի ջրոցո՞ւ էր, «նռնակն» էլ՝ սիսեռահատիկներո՞վ, թե՞ ինչ…

Կարող էր դա էլ չլինել, ի դեպ: Կարող էր ընդհանրապես ոչ մի բան չլինել:

Ի դեպ, այն 18-ամյա տղան, որի ամբողջ մեղքը, որքան կարելի է հասկանալ, ինչ-որ «կռիվ-կռիվ» խաղալու «զենք» ու ՀՅԴ-ի հետ կապ ունենալու մեջ է, ահաբեկչության մեղադրանքով մնացել է կալանքի տակ…

Բայց, կրկնում ենք, կարող էր ընդհանրապես ոչինչ չլինել: Այլևս դա կարևոր չէ՝ ըստ փաշինյանական մերօրյա «նշաձողի»:

Ի՜նչ իմաստ ունի որևէ ապացույց, հանցանշան գտնել, առհասարակ՝ քննություն իրականացնել: Շուտով կհասնեն և այն «նշաձողին», որ դատավորներ ու դատարաններ էլ պետք չեն լինի, կարելի է ստեղծել մի «տրոյկա» ու վերջ, ի՞նչ քննություն, ի՞նչ ապացույց, ի՞նչ դատ, ի՞նչ դատարան… Ո՛չ դատարաններ են պետք, ո՛չ իրավապահներ ու քննիչներ, միևնույնն է, յուրային քարոզչամիջոցով «ապացույցներ» են շրջանառում, դրանց հիման վրա զանգվածային ձերբակալություններ են անում: Բայց որպեսզի սովորական մարդկանց ահաբեկեն, ցուցադրում են մարդկանց ունեցած օրինական, հիմնականում՝ որսորդական զենքերը:

Ի դեպ, փաշինյանական իշխանության այդ «նշաձողի» բնութագրական բաղադրիչներից մեկն էլ այն է, որ ապօրինաբար արգելափակվում է փաստաբանների, պաշտպանների մուտքը՝ «շեղ հայացքի» համար ձերբակալված քաղաքացիների մոտ: Կարճ ասած, մարդկանց կարող են ձերբակալել, ինչ ասես՝ անել, ինչի մեջ ասես՝ մեղադրել, իսկ փաստաբաններին «ներս չթողնել»: Սա ժողովրդավարության, իրավականության «նորաձևության» վերջին ծղրտոցն է: Դե, ՄԻՊ-ն էլ իշխանության «պարականոն» խոսքի ու պահվածքի, թույլ տված ապօրինությունների մասին լռում է, իսկ Փաստաբանների պալատի հետ լեզվակռվի մեջ մտնում: ՔՊ-ին հարիր մոտեցում…

Եվ մի բան էլ «նշաձողի» մասին: Հնարավոր է, որ ՔՊ-ում իսկապես էլ համարում են, որ նոր «նշաձող» («նշաձողեր») են սահմանել: Բայց մի փոքր պետք է հիասթափեցնենք նրանց. դա «նշաձող» չէ, դա անդառնալիորեն հատված եզրագիծ է:

Tags: Tribune.amՔՊՆիկոլ Փաշինյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Չարենցավանից՝ դեպի աշխարհի առաջնություն. մեկնարկել է Հայաստանի գավաթ 2025-ը. տեսանյութ
Հասարակություն

Չարենցավանից՝ դեպի աշխարհի առաջնություն. մեկնարկել է Հայաստանի գավաթ 2025-ը. տեսանյութ

15/07/2025
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Քաղաքականություն

Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

15/07/2025
Արամ Հակոբյանը, Եսայի Մկրտչյանն ու Սամվել Հայրապետյանը վերանշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում
Քաղաքականություն

Արամ Հակոբյանը, Եսայի Մկրտչյանն ու Սամվել Հայրապետյանը վերանշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում

15/07/2025
ԵՄ-ն կարող է զրկել Վրաստանին ազատ վիզայի ռեժիմից
Քաղաքականություն

ԵՄ-ն կարող է զրկել Վրաստանին ազատ վիզայի ռեժիմից

15/07/2025
Իրենց գերխնդիրը իշխանության պահպանումն է, հասկանում են`այս մթնոլորտը, ի վերջո, բերելու է փոփոխության. Քրիստինե Վարդանյան. տեսանյութ
Քաղաքականություն

Իրենց գերխնդիրը իշխանության պահպանումն է, հասկանում են`այս մթնոլորտը, ի վերջո, բերելու է փոփոխության. Քրիստինե Վարդանյան. տեսանյութ

15/07/2025
ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար
Իրավունք

ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար

15/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Չարենցավանից՝ դեպի աշխարհի առաջնություն. մեկնարկել է Հայաստանի գավաթ 2025-ը. տեսանյութ

Չարենցավանից՝ դեպի աշխարհի առաջնություն. մեկնարկել է Հայաստանի գավաթ 2025-ը. տեսանյութ

15/07/2025
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

15/07/2025
Արամ Հակոբյանը, Եսայի Մկրտչյանն ու Սամվել Հայրապետյանը վերանշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում

Արամ Հակոբյանը, Եսայի Մկրտչյանն ու Սամվել Հայրապետյանը վերանշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում

15/07/2025
ԵՄ-ն կարող է զրկել Վրաստանին ազատ վիզայի ռեժիմից

ԵՄ-ն կարող է զրկել Վրաստանին ազատ վիզայի ռեժիմից

15/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.