Նիկոլ Փաշինյանի համերկրացի, բժիշկ Միքայել Ադամյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ առաջադրվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ ցուցակով։ Սակայն, վերջերս պարզվել է, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի։
Past-ի աղբյուրները հայտնում են, Միքայել Յուրիի Ադամյանը ՌԴ անձնագիրը ստացել է Սամարայի մարզի Պրիվոլժսկու շրջանի ներքին գործերի բաժնի 632-012 բաժնում և հաշվառված է Ուլյանովսկի մարզի Պավլովսկի շրջան, Բլագոդատկա բնակավայր, Դորոժնայա փողոց 25 հասցեում։
Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի դրույթը պահպանելով՝ Past-ը չի հրապարակում պարոն Ադամյանի անձնագրի համարը։ Ինչպես տեսնում ենք, ՔՊ ցուցակով առաջադրվողների համար ՌԴ քաղաքացի լինելը ենթադրաբար խոչընդոտ չէ։

















