ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ինչպես նաև 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վանիկ Օհանյանի թեկնածությունը։

















