ՔՊ նախընտրական ցուցակում չի լինի նաև վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր՝ Նաիրի Սարգսյանի թեկնածությունը:
Այս տեղեկությունը «Ազատությանը» հայտնել է պատգամավոր Սարգսյանը: ՔՊ վարչություն օրեր առաջ էլ չի հաստատել նաև Հայկ Սարգսյանի թեկնածությունը:

















