• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Քվեարկության գաղտնիության, ընտրողների իրավունքների և ընտրական ընթացակարգերի պահպանման հետ կապված միջադեպեր

— Հեղինակ ` —
25/10/2026
/ Քաղաքականություն
0
Քվեարկության գաղտնիության, ընտրողների իրավունքների և ընտրական ընթացակարգերի պահպանման հետ կապված միջադեպեր
0
SHARES
34
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Հոկտեմբերի 25-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունը մի շարք ընտրատեղամասերում արձանագրել է քվեարկության գաղտնիության ապահովման, ընտրողների իրավունքների իրացման, ընտրողների ազատ կամարտահայտման և տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված խնդիրներ։

📍 Կոտայքի մարզ, Հրազդան, 26/31 ընտրատեղամաս։ Ժամը 16։20-ի սահմաններում առաքելության դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկի անմիջապես հետևում առկա է դուռ, որը, թեև կողպված է եղել բանալիով, ժապավենով փակված չի եղել։ Քվեախցիկի կողային հատվածում գտնվել է նաև մեծ լուսամուտ, որից հնարավոր է տեսանելի լինի քվեախցիկի ներսը։ Դիտորդի հարցին ի պատասխան հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ դուռը կողպված է, իսկ լուսամուտից քվեախցիկը հնարավոր չէ դիտարկել, քանի որ հարակից բակը փակ է, և կողմնակի անձինք այնտեղ մուտք գործել չեն կարող։ Դիտորդն առաջարկել է դուռը լրացուցիչ փակել ժապավենով, իսկ լուսամուտը ծածկել անթափանց թղթերով՝ քվեարկության գաղտնիությունն ապահովելու նպատակով։ Հանձնաժողովի նախագահը մերժել է առաջարկը։ Դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

📍 Արմավիրի մարզ, Արմավիր, 16/6 ընտրատեղամաս։ Ժամը 08։20-ի սահմաններում առաքելության դիտորդն արձանագրել է, որ երկու քվեախցիկների անմիջապես հետևում գտնվել է դուռ, որը որևէ կերպ կնքված չի եղել։ Դռան վրա առկա է եղել բանալի, սակայն հնարավոր չի եղել պարզել՝ դուռը կողպված է, թե ոչ։ Քվեախցիկների նման դասավորությունը մտահոգություններ է առաջացնում քվեարկության գաղտնիության պատշաճ ապահովման տեսանկյունից։

📍 Կոտայքի մարզ, Հրազդան, 26/27 ընտրատեղամաս։ Ժամը 11։45-ի սահմաններում ընտրողը, հանձնաժողովի համապատասխան անդամից քվեաթերթիկներն ու քվեարկության ծրարը ստանալուց հետո, նախքան քվեախցիկ մտնելը, բոլորի համար տեսանելի կերպով իր նախընտրած քվեաթերթիկը տեղադրել է ծրարի մեջ։ Հանձնաժողովի նախագահի դիտարկմանն ի պատասխան ընտրողը հայտարարել է. «Ես թաքցնելու բան չունեմ»։ Դեպքի վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

📍 Լոռու մարզ, Ստեփանավան, 25/4 ընտրատեղամաս։ Ժամը 12։42-ի սահմաններում ընտրողը թոռան ուղեկցությամբ ներկայացել է քվեարկության սենյակ և հանձնաժողովին խնդրել թույլատրել վերջինիս օգնել իրեն քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը բավարարել է խնդրանքը։ Սակայն քվեախցիկում գտնվելու ընթացքում ընտրողին օգնող անձը բարձրաձայն ուղղորդել է նրան՝ ասելով. «Կընտրես 17 համարին»։ Դա լսելով՝ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամը հրավիրել է հանձնաժողովի նախագահին։ Վերջինս առաջարկել է սպասել՝ հետագա գործողությունները ճշտելու համար։ Այդ ընթացքում ընտրողն ու նրան ուղեկցող անձը, դժգոհելով և վիճաբանելով, լքել են քվեարկության սենյակը՝ իրենց հետ տանելով քվեարկության կտրոնը։ Հետագայում կտրոնը վերադարձվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձի կողմից։ Դեպքն արձանագրվել է հանձնաժողովի գրանցամատյանում։ Տեղամաս ժամանած թիվ 25 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի այցի պահին ընտրողն արդեն հեռացած է եղել, իսկ նրա քվեածրարը մարվել է։ Արդյունքում ընտրողը չի ավարտել քվեարկությունը։

📍 Կոտայքի մարզ, Գառնի, 29/3 ընտրատեղամաս։ Ժամը 11։50-ի սահմաններում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացին չի կարողացել իրականացնել իր ընտրական իրավունքը, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը չի տրամադրել քվեարկության կտրոն՝ անձնագրի վավերականության ժամկետը լրացած լինելու պատճառաբանությամբ։ Սարքավորումը ճանաչել է ընտրողի անձնագիրը և ցուցադրել նրա լուսանկարը, սակայն էկրանին հայտնվել է «անվավեր անձնագիր» գրությունը։ Սարքավորումը սպասարկող մասնագետը փորձել է նաև ձեռքով մուտքագրել անձնագրային տվյալները, սակայն կտրոն կրկին չի տպվել։

Հանձնաժողովի նախագահը դեպքի մասին տեղեկացրել է թիվ 29 տարածքային ընտրական հանձնաժողովին։ Վերջինիս նախագահի փոխանցմամբ՝ ընտրողի անձնագրի վավերականության ժամկետը լրացել էր ավելի քան վեց ամիս առաջ, և ենթադրվել է, որ քաղաքացին սխալմամբ է ընդգրկվել ընտրողների ցուցակում։ Տեղամասային հանձնաժողովի նախագահը քաղաքացուն ուղղորդել է համապատասխան տեղեկանք ստանալու՝ լրացուցիչ ցուցակով քվեարկելու նպատակով։ Սակայն, ըստ դիտորդի հաղորդման, բնակավայրի անձնագրային բաժինը մերժել է տեղեկանքի տրամադրումը՝ պատճառաբանելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Ընտրողը վերադարձել է տեղամաս, որտեղ կրկին փորձ է արվել նրան գրանցել տեխնիկական սարքավորման միջոցով, սակայն ապարդյուն։ Արդյունքում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացին չի կարողացել քվեարկել։ Դեպքի վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

📍 Շիրակի մարզ, Բենիամին, 32/18 ընտրատեղամաս։ Ժամը 15։10–15։15-ի սահմաններում քվեատուփի և ինքնասոսնձվող դրոշմանիշների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամին, վերջինիս բացակայելու անհրաժեշտությամբ պայմանավորված, փոխարինել է հանձնաժողովի մեկ այլ անդամ։ Սակայն գործառույթի փոխանցումը չի արձանագրվել հանձնաժողովի գրանցամատյանում։ Չի իրականացվել նաև ընտրողներից ստացված քվեարկության կտրոնների և ինքնասոսնձվող դրոշմանիշների հանձնում-ընդունում։ Ավելին, նշված փոփոխության ընթացքում հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը բացակայել են ընտրատեղամասից։ Դիտորդի գնահատականը հետագայում գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

⚠️ Առաքելությունը շարունակում է միջադեպերի փաստագրումը, դրանց հանգամանքների ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում իրավական արձագանքման միջոցների ձեռնարկումը։

Վերջին նորություններ

  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ
  • Պուտինը Ստուբին և Ստյորեին ասել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա
  • Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատվել է ՊՊԾ աշխատակիցների միջամտությամբ

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.