Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Իսրայելում ներկայում գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, որոնց մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Մարտի 5-ին Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը տեղեկացրել է օտարերկրյա քաղաքացիների տեղափոխման հնարավորության մասին մինչև Եգիպտոսի հետ սահմանային անցակետ։ Դեսպանությունը այդ տեղեկությունը փոխանցել է Իսրայելում մնացած ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից 4-ը հայտնել են, որ նախընտրում են մնալ երկրում և սպասել «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքների վերսկսմանը։
Իսրայելում ուսանող մեկ տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ այս պահին դեռ չեն հայտնել վերադարձի ցանկության մասին։
Հիշեցում․ Իսրայելում ՀՀ դեսպանության կոնտակտային տվյալները՝
📞 +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972 58 581 1144

















