ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նկատի ունենալով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը:
«Սկզբում Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից և պնդեց, որ միայն երկաթուղային լինի: Հետո հանկարծ Հայաստանը հայտարարեց, որ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում», – ասել է նա:
Լավրովը հավելել է, որ ըստ հայտարարության՝ ՌԴ-ն պետք է խորհրդատվական աջակցություն ցուցաբերեր հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին, սակայն Հայաստանը դա չի ցանկանում:
«Բայց միևնույն ժամանակ ձգտում է այդ գործընթացում ներգրավել Արևմուտքը՝ ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա: Դա նրանց ընտրությունն է, բայց պետք է նախևառաջ պայմանավորվել Ադրբեջանի հետ: Այլ տարբերակ չկա», – ասել է նա:
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը կա: