Իգոր Տիտովը, ՌԴ ԱԳՆ որոշմամբ, նշանակվել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս:
Նա ծնվել է 1961թ.-ին: Ստացել է բարձրագույն կրթություն. 1985թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը: Խոսում է ճապոներեն, անգլերեն և ֆրանսերեն: 2024 – 2025թթ. Տիտովը եղել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խմբի ղեկավար:
Հիշեցնենք, որ նախկին գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը մահացել էր 2024-ի նոյեմբերին: