Ըստ նախնական տվյալների, ռուսական կողմը օգտագործել է «Տոպոլ-Մ» տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
Թիրախ է հանդիսացել Դնեպրոպետրովսկում գտնվող ռազմական նշանակության արդյունաբերական օբյեկտը:
«Տոպոլ-Մ» տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները հանդիսանում են միջուկային մարտագլխիկների կրող:
Դրանք կազմում են ռուսական ռազմավարական միջուկային զինատեսակների մի մասը` օդային թևավոր միջուկային, և ստորջրյա կրողներից արձակվող հրթիռների հետ մեկտեղ:
Բնականաբար, հրթիռը օգտագործվել է ոչ միջուկային մարտագլխիկով:
Հատկանշական է, որ մինչ այժմ չկային տեղեկություններ տվյալ հրթիռների օգտագործման մասին ռուս-ուկրաինական հակամարտության գոտում։ Ինչպես նաև տեղեկություններ, որ տվյալ հրթիռները կարող են օգտագործվել ոչ միջուկային տարբերակով: